fbpx
Սպորտ
15:10 16/01/2020

Շախմատի Հայաստանի առաջնություն․ Տեր-Սահակյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը

Շախմատի Հայաստանի առաջնություն․ Տեր-Սահակյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը

Երեկ տեղի ունեցավ Հայաստանի տղամարդկանց 80-րդ առաջնության 4-րդ տուրը։

Մրցաշարի առաջատար Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Հայկ Մարտիրոսյանի հետ։ Հաշտություն կնքեց նաև 2-րդ հորիզոնականում ընթացող Արման Փաշիկյանը։ Ոչ-ոքիներ գրանվեցին նաև Արամ Հակոբյան – Շանթ Սարգսյան, Զավեն Անդրիասյան – Մամիկոն Ղարիբյան պարտիաներում։ Միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը․ նրա մրցակիցն էր Հովհաննես Գաբուզյանը։

4-րդ տուրից հետո աղյուսակը 3 միավորով շարունակում է գլխավորել Սամվել Տեր-Սահակյանը։ Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատարին զիջում են կեսական միավոր։ Զավեն Անդրիասյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը և Մամիկոն Ղարիբյանը վաստակել են 2-ական միավոր և կիսում են 4-8-րդ հորիզոնականները, Հայկ Մարտիրոսյանը 1,5 միավորով 9-րդ տեղում է, իսկ Հովհաննես Գաբուզյանը կես միավորով եզրափակում է աղյուսակը։

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ