fbpx
Սպորտ

Տեր Շտեգենը փրկեց Բարսային իր փառահեղ սեյվով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի խաղային առաջին օրը «Բարսելոնան» հյուրընկալվել էր Դորտմունդի «Բորուսիային»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով: Երկրորդ կեսում կատալոնացիների կազմում փոխարինման դուրս եկավ Լիոնել Մեսսին։

Այնուամենայնիվ խաղի ընթացքում իր սեյվով աչքի ընկավ կատալոնական ակումբի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը, ով իր թիմին փրկեց պարտությունից:

Նա հետ մղեց Մարկո Ռոյսի իրացրած 11-մետրանոց հարվածը։ Այսպիսով սա Տեր Շտեգենի հետ մղած 4-րդ 11-մետրանոցն էր 6 հնարավորից Չեմպիոնների լիգայում։ Ըստ Opta-ի՝ 2003/2004 թվականին լիգայի խաղարկությունում վիճակագրության ներդրման պահից ի վեր նման արդյունք ունի միայն Անդրեյ Պյատովը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ