fbpx
Հասարակություն

Ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկված հայերը տեսաուղերձ են տարածել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վերջերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ադրբեջանցիները հարձակվում են BMW X5-ում գտնվող հայերի վրա և ծեծկռտուք կազմակերպում:

Այսօր արդեն ծեծկռտուքին մասնակցած BMW X5-ի հայերը տեսանյութ են հրապարակել -ում: Նրանք հայտնում ենք, որ ողջ և առողջ են:

«Եկեք այսպես պայմանավորվենք. եղեք ավելի զսպված, խելացի և ողջախոհ: Մի տրվեք սանդրանքներին, որպեսզի անմեղ մարդիկ չտուժեն: Ելնելով իրավիճակից՝ մենք շատ եզրակացություններ ենք արել: Այսպես ասենք՝ մենք իրավիճակն ընդունել ենք այնքանով, որքանով այն մեզ հասել է: Մնացածն արդեն անկարևոր է: Մենք պաշտպանել ենք այն ամենը, ինչ հնարավոր էր: Շնորհակալ ենք ջերմ խոսքերի և մեր նկատմամբ վերաբերմունքի համար»,-ասել է կադրում երևացող տղամարդկանցից մեկը:

 

https://youtu.be/UcKH_YIlWfw

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ