fbpx
Իրավական

Տեսչական մարմինը լորերի ապօրինի որսի դեպք է հայտնաբերել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-յան պաշտոնական էջում գրված է․

«Որսագողության դեմ պայքարի միջոցառման շրջանակներում իրականացվող հերթական շրջայցի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս Արմավիրի մարզում հայտնաբերվեց ապօրինի որսի դեպք։

Քաղաքացիներ Ա.Ս.-ն և Ա.Ս.-ն մինչև որսաշրջանի բացումը որսացել էին 9 հատ լոր։ Նրանց մոտ հայտնաբերվել է որսորդական 2 հրացան, որոնք առգրավվել են։

Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։

Ապօրինի որսի կանխարգելման վերահսկողական շրջայցերը շարունակվում են»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ