fbpx
ՏՏ

Tesla ավտոմոբիլների մատակարարումները ռեկորդային ցուցանիշներ են արձանագրել

Tesla ամերիկյան Էլեկտրամոբիլների արտադրողը 2019 թվականի երրորդ եռամսյակում հասել Է իր մեքենաների արտադրության և մատակարարումների ռեկորդային բարձր նոր ցուցանիշների: Այս մասին ասվում Է ընկերության մամուլի տեղեկագրում:

Ըստ ընկերության հրապարակած տվյալների՝ մատակարարումները կազմել են 97 հազար ավտոմեքենա, ինչը 1,9 տոկոսով բարձր Է երկրորդ եռամսյակի ցուցանիշից, որը կազմել Է 95,2 հազար ավտոմեքենա:

«Բացի այդ, մենք պատվերների ռեկորդային ցուցանիշի ենք հասել երրորդ եռամսյակում և չորրորդ եռամսյակ ենք մտնում պատվերների մեր պորտֆելի ավելացմամբ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ