fbpx
ՏՏ

10:00 29/7/2019

Tesla-ն կվերազինվի YouTube և Netflix հավելվածներով

Tesla-ի նախագծողները ավտոմեքենաների համակարգիչները կզինեն YouTube և Netflix հավելվածներով: Սակայն սկզբնական շրջանում էլեկտրոմոբիլների տերերը կարող են դրանք օգտագործել միայն դադարի ժամանակ:

Ծավալային ձայնի, մեծ սկավառակի և Tesla-ի հարմարավետ նստարանների շնորհիվ մեքենայում կլինեն աննկարագրելի կինեմոտոգրաֆիկ զգացողություններ:

«Երբ պատկան մարմինները հաստատեն լիակատար ինքնուրույն վարելը, մենք տեսանյութի ցուցադրման ռեժիմը կմիացնենք նաև շարժման ընթացքում»,-թվիթերյան իր էջում գրել է Իլոն Մասկը:

Tesla-ի նորամուծությունները մեքենայատերերը կարող են փորձարկել արդեն օգոստոսին:

Վերեվ