fbpx
Աշխարհ

Tesla-ն թանկացնում է իր էլեկտրամոբիլները

Tesla ընկերությունը որոշել է միջին հաշվով 3 տոկոսով բարձրացնել իր էլեկտրամոբիլների գները, բացառությամբ՝ բազային կոմպլեկտացիայի Model 3-ի: Այս մասին ավտոարտադրողը հայտնել է իր կայքում:

«Tesla-ն ստիված կլինի իր էլեկտրամոբիլների գները մոտ 3 տոկոսով բարձրացնել ամբողջ աշխարհում, քանի որ մենք ավելի քիչ ավտոխանութներ ենք փակելու, քան պլանավորել էինք», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:

Փետրվարի վերջին Tesla-ն հայտարարել էր իր ավտոխանութների մեծամասնությունից հրաժարվելու և առցանց-վաճառքների անցնելու մտադրության մասին, որպեսզի բազային կոմպլեկտացիայի Model 3-ի արժեքը նվազեցնի մինչև 35 հազար դոլար:

«Սակայն վերլուծության արդյունքում, որը վերջին երկու շաբաթվա ընթացքում անցկացվել է մեր սրահներից յուրաքանչյուրի վերաբերյալ, մենք եկել ենք այն եզրակացության, որ մեզ ևս մի քանի ամիս կպահանջվի մեր մտադրությունն իրագործելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Դեռ ավելին, ենթադրվում է, որ պլանները կվերանայվեն:

«Արդեն փակված խանութներից մի քանիսը վերստին կբացվեն», – հավելել է ընկերությունը:

Այժմ Tesla-ն արտադրում է Model 3 և Model S սեդաններ, նաև Model X քրոսովեր: Բազային կոմպլեկտացիայի Model 3-ն առաջարկվելու է 35 հազար դոլարով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ