fbpx
Քաղաքականություն

Հավատում ու տեսնում եմ, որ մեր երկրում ֆանտաստիկ ապագա կա․ Պապոյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը համադրելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի 5-ամյա անելիքը և Եվրոպական միության կողմից ՀՀ-ին տրամադրվելիք 2,6 մլրդ եվրո աջակցությունը, նկատել է, որ առաջիկա տարիներին մեր երկիրը լուրջ զարգացման ու վերափոխումների է ենթարկվելու, և 5 տարի անց մենք ունենալու ենք շատ ավելի բարձր կենսամակարդակով, շատ ավելի բարձր վճարվող ու բարձր զբաղվածության տոկոսով բնակչություն, որակապես շատ ավելի զարգացած ենթակառուցվածքներ, ավելի որակյալ ու հասանելի առողջապահություն, կրթություն, զարգացող գիտություն, ավելի բարենպաստ գործարար միջավայր, զարգացած գյուղեր և քաղաքներ։

Այս մասին Պապոյանը գրել է Facebook-ի իր էջում։

«Ահա այն ամենի մի փոքր մասը, որը պետք է միասին կառուցենք և իրականացնենք առաջիկա 4-5 տարիներին և որի սեփականատերն ու շահառուն ՀՀ քաղաքացին է. հազարավոր կիլոմետրերով նոր ճանապարհներ, հարյուրավոր նոր դպրոցներ ու մանկապարտեզներ, տասնյակ ջրամբարներ, կամուրջներ ու թունելներ, հազարավոր կիլոմետրերով ոռոգման և խմելու ջրի խողովակաշարեր, գազատարներ, հարյուրավոր մեգավատ հզորությամբ վերականգնվող էներգետիկայի կայաններ, տասնյակ նոր արդյունաբերական ու զբոսաշրջային ենթակառուցվածքներ, նորակառույց թաղամասեր Երևանում, հարյուրավոր նոր խոշոր, արտահանմանը միտված ջերմոցային տնտեսություններ, ավելի լավ պաշտպանական ենթակառուցվածքներ, և միջավայր, պրոֆեսիոնալ բանակ, ավելի պաշտպանված քաղաքացի և որակյալ ու արդար դատական համակարգ և այլն», – գրել է Պապոյանը։

Նա նշել է, որ հավատում ու տեսնում է, որ Հայաստանում «ֆանտաստիկ ապագա կա»։

Խոսքի վերջում պատգամավորն ասում է, որ վերոնշյալ աշխատանքների մեծ մասը արվելու է պետբյուջեի հաշվին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ