Խորհրդարան

Տեսնում ենք ներիշխանական որոշակի պրոցեսներ. Աբովյանը՝ Վանեցյանի ազատման մասին

Այսօր Ազգային ժողովի ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեզյանի ազատման վերաբերյալ հարցին, ասաց.

«Ըստ էության՝ մենք տեսնում ենք ներիշխանական որոշակի պրոցեսներ, և քաղաքական գնահատական տալու համար պետք է բացվեն հայտարարությունները, որոնք հնչեցին էս երկու օրը։ Առայժմ բացված չէ բուն իմաստը այս հայտարարությունների»։

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Իվետա Տոնոյանն էլ նշեց, որ առայժմ միայն ակնարկներ են հնչում, որոնց վրա հիմնված հայտարարություններ իրենք չեն անի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ