Արցախի տեղեկատվական շտաբտ Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ ՀՀ-ից Արցախ տեղափոխված Արցախի քաղաքացիները թեստավորվել են:
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսային վարակի դեպք չի հաստատվել: Սույն քաղաքացիները ՀՀ-ում են գտնվել այլ առողջական խնդիրների պատճառով:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/126933512280771