fbpx
Ժամանց

20:00 11/6/2019

«Տետրիսը» 35 տարեկան է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրեր առաջ՝ հունիսի 6-ին լրացավ «Տետրիսի» 35 ամյակը։ Այն մինչ օրս աշխարհի լավագույն գլուխկոտրուկներից մեկն է, որն ունի ավելի քան 170 միլիոն օրինակ ամենատարբեր խաղային և համակարգչային հարթակների վրա․ ավելի շատ ունի միայն «Մայնքրաֆտը»։ Այս մասին տեղեկացնում է news.1dram.am բլոգը։

Խաղը ստեղծել է սովետական ինժեներ Ալեքսեյ Պաժիտնովը, որը ոգեշնչվել էր դասական պենտամինո գլուխկոտրուկով, որում հինգ քառակուսիները պետք է այնպես դասավորել, որ ստացվի ուղղանկյուն։ Գիտնականը բացահայտեց, որ այն ժամանակվա համար հզոր «Էլեկտրոնիկա-60» համակարգիչը չի կարողանում արագ մշակել տվյալները։ Պաժիտնովը փոփոխությունների ենթարկեց գլուխկոտրուկն ու արդյունքում լույս տեսավ «Տետրիսը»։

Տարիներ անց խաղի կոնսոլային տարբերակի իրավունքը ձեռք բերեց Nintendo կազմակերպությունը, քանի որ «Տետրիսը» ապահովելու էր թողարկվելիք Game Boy-ի հաջողությունը։

«Եթե ցանկանում եք Game Boy-ը վաճառել փոքրիկ տղաներին, ապա առաջ տարեք «Մարիոն»։ Եթե ցանկանում եք Game Boy -ը վաճառել բոլորին, ապա մեկնարկեք «Տետրիսը», – ասել է ներկայումս Tetris բրենդի ղեկավար Հենք Ռոջերսը։

Պաժիտնովը կարծում է, որ «Տետրիսի» հայտնիությունը կայանում է օգտագործվող մարմինների քանակում, դրանք ընդամենը յոթն են։ «Յոթը մարդու օպերատիվ հիշողության չափսն է։ Այն, ինչ մարդը կարող է հեշտ հիշել։ Յոթ նիշով հեռախոսը կարող եք հիշել, իսկ ութն արդեն բարդ է», – ասել է հեղինակը։

Վերեվ