fbpx
Արցախ

Տեղահանված արցախահայերին բնակարանով ապահովելու ծրագրի առաջին փուլը սկսվել է

Մինչև Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի և մյուս շրջանների ազատագրումը, Արցախի կառավարությունը սկսում է նշված տարածքներից տեղահանված մեր հայրենակիցներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։

Հերթագրվելու և բնակարան ստանալու համար արցախցիները պետք է դիմում ներկայացնեն Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն՝ որպես վերնագիր նշելով՝ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԴԻՄՈՒՄ։

Նախարարության կազմած դիմումի օրինակելի ձևը դնում եմ ներքևում՝ նկարի տեսքով։ Եթե կլինեն դժվարություններ, կարող եմ օգնել։ Կարևոր է նշել հետևյալ տվյալները՝

ընտանիքի անդամների քանակը, կազմը

ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ) (յուրաքանչյուր անդամի մասին՝ առանձին)

Դիմումները կարող եք ուղարկել փոստով` Արցախ, ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլ․փոստով՝ mss.nkr@mail.ru, կամ նախարարության Facebook-ի պաշտոնական էջին։

Արցախի այլ շրջաններում, նաև Երևանում կամ ՀՀ-ի որևէ այլ հատվածում տեղավորված արցախահայերը ցանկալի է, որ դիմեն հնարավորինս շուտ, որպեսզի Արցախի կառավարությունում ամբողջական պատկեր ստացվի, նաև՝ որքան շուտ դիմեք, այնքան շուտ կստանաք ձեր տունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ