fbpx
Հասարակություն

Տեղաշարժման թերթիկը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով. Փոխոստիկանապետ

ՀՀ քաղաքացիները հնարավարություն ունեն տեղաշարժման թերթիկը լրացնել նաև էլեկտրոնային տարբերակով, այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է փոխոստիկանապետ Մհեյանը: Նա հայտնել է, որ այս որոշման մասին ոստիկանները նույնպես գիտեն:

«Ձեր տվյալները այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ նման հայտարարություն արել էր նաև ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը, որ ստեղծվել է  տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է https://ac19.am/app/mobility հղումով:

«Բացի AC19.am կայքի ստեղծած հնարավորությունից՝ կարող եք օգտվել նաև մեր ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը»,- հայտնել էր Ավինյանը:

Աղբյուրը` news.am:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ