fbpx
Աշխարհ

Տեխասի քաղաքներից մեկում արգելել են աբորտները

ԱՄՆ Տեխաս նահանգի Վասկոմ քաղաքում հինգ տղամարդուց բաղկացած հանձնաժողովը տեղի բնակչուհիներին արգելել է աբորտի դիմել: Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հանձնաժողովն աբորտներն արգելելու որոշում է կայացրել։ Բացառություն են կազմում դեպքերը, երբ տեղի է ունեցել բռնաբարություն, ինցեստ, ինչպես նաև եթե երեխայի կամ մոր կյանքին վտանգ է սպառնում։ Չի բացառվում, որ արգելքը բողոքարկեն դատարանում։

Քաղաքային հանձնաժողովը նաև հայտնել է, որ Վասկոմը «չծնվածների համար քաղաք ապաստան» կդառնա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ