Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպանը կարող է շարք վերադառնալ արդեն հոկտեմբերի 20-ին: Այս տեղեկությունը տարածված է իտալական մամուլում։
«Լեչչե»-«Ռոմա» խաղում ստացած վնասվածքից հետո ակումբը հայտարարել էր, որ հայ ֆուտբոլիստին վերականգնվելու համար անհրաժեշտ է լինելու երեք շաբաթ:
Մխիթարյանն այժմ մարզվում է մարզասրահում, իսկ հաջորդ շաբաթվանից, հնարավոր է, միանա ընդհանուր թիմին եւ կմասնակցի հոկտեմբերի 20-ին կայանալիք ութերորդ տուրի «Սամպդորիայի» հետ հանդիպմանը:
Այդ ժամանակ էլ լրանում է երեք շաբաթը: