fbpx
Իրավական

Տեղեկություն ունեմ, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել․ Ռուբեն Մելիքյան

Ուզում եմ տեղեկություն փոխանցել, չեմ կարող ասել, որ ճշտված է, բայց իմ տեղեկություններով Հրայր Թովմասյանին առաջադրվել է մեղադրանք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը:

«Չեմ կարող ասել, թե ինչ հոդվածով։ Շատ ավելի հստակ է դառնում այս պրոցեսը: ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելը կամավորության մասին այդքան փողահարված օրենքից հետո, եթե որևէ մեկը կարծում է, թե այս բոլոր գործընթացները մեղադրանք առաջադրելը պատճառական կապի մեջ չեն, դժվար է տրամաբանական համարել այդ մոտեցումը, որ դա գոյության իրավունք ունեցող մոտեցում է»,-ասաց նա:

Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ մինչև նոր Սահմանադրության՝ ուժի մեջ մտնելը Հրայր Թովմասյանը ընդհանուր անձեռնմխելիությամբ է օժտված եղել։

«Արդյոք այն հետադարձ ուժ ունի, թե չունի: Սա հիմա մի կողմ թողնենք և խոսենք այն մասին, որ իշխող քաղաքական ուժը, փաստորեն կանգ չառավ այս քայլի առջև: Իսկ թե թե ինչ է նշանակում ՀՀ-ում մեղադրանք վերջին շրջանում քաղաքական պատճառներով, մենք բազմաթիվ նման օրինակներ ունենք: Ես կարծում եմ, որ առնվազն լուրջ հիմքեր ունենք լուրջ կասկածամտությամբ վերաբերվելու առաջադրված մեղադրանքին»,-ասաց Մելիքյանը:

Նշենք, որ այս պահին ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: ՍԴ-ի բակում ընթանում է նաև բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ և իրավաբաններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ