Աշխարհ

ԱՄՆ-ը տեղեկություններ են հավաքում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մասին

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտնել է, որ ԱՄՆ-ը տեղեկություններ են հավաքում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մասին, պատրաստվում է մարդասիրական օգնություն ցուցաբերել:


«Շատերը կարծում են, որ դա դժբախտ պատահար էր, ինչպես հաղորդվում է: Բացի դրանից, ես ոչինչ չեմ կարող ասել»,– ասել է Էսպերը:

Նա նաև հավելել է, որ խոսել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Լիբանանի կառավարության հետ և պատրաստ են տրամադրել բոլոր հնարավոր օգնությունները:


Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ