Տեղի է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ

Հրապարակող՝

69641408_756674768130989_1190456194469199872_n

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում կայացրեց հետևյալ որոշումները.

1. Երկրորդ ընթերցմամբ ընդունեցինք «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Արսեն Ջուլֆալակյանի նախագիծը:

2. Ստեղծեցինք աշխատանքային խումբ, որը պիտի զբաղվի Հայրենադարձության մասին օրենքի նախապատրաստման աշխատանքներով:

Նիստի ավարտին հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 27-ին կկազմակերպվի Ֆիզիկայի ինստիտուտի հետ կապված հարցերով աշխատանքային քննարկում:

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/photos/pcb.756675198130946/756674761464323/?type=3&theater

Ամենաթարմ