Հուլիսի 12-ին՝ ժամը 13։14-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ Նորավան գյուղի էլեկտրական ենթակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
- Կարող են լինել նոր ցնցումներ, սակայն անհանգստանալու հիմքեր չկան. ԱԻՆ
- Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ վարորդը ծայրահեղ ծանր վիճակում է
Պարզվել է, որ Nissan March մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել դեպի հարակից ձորակը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 2 տուժած հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,- ասվում է հաղորդագրության մեջ: