fbpx
Աշխարհ

Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի

Թուրքիայի արևմուտքում՝ Ստամբուլից 210 կմ հեռավորության վրա գտնվող Դյուզջե քաղաքի մոտ տեղի ունեցած 6.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն աճել է:

Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:

Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 35 տուժածի մասին:

Քաղաքի երեք շրջաններում դադարեցվել է դպրոցների աշխատանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ