Աշխարհ

Իրանում տեղի է ունեցել բողոքի ակցիաների մասնակցի առաջին մահապատիժը

Իրանի իշխանությունները հայտնել են երկրում բողոքի ակցիաների մասնակցի առաջին մահապատժի մասին, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:

Մոհսեն Շիկարին դատապարտվել է անվտանգության ծառայության աշխատակցի վրա հարձակման և Թեհրանում փողոց փակելու համար։ Քննության վարկածով՝ տղամարդը մաչետեով հարձակվել է իրավապահի վրա և վիրավորել նրան:

Ավելի վաղ Իրանի դատարանը մահապատժի էր դատապարտել բողոքի ակցիաների 5 մասնակցի՝ կապված բարքերի ոստիկանության աշխատակցի մահվան հետ: Եվս 11 մարդ երկարատև ազատազրկման է դատապարտվել։

Amnesty International-ի տվյալներով՝ ցույցերին մասնակցելու համար ձերբակալվածներից առնվազն 28-ը կարող է մահապատժի ենթարկվել։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կարծում են, որ Իրանը մահապատիժ է կիրառում բողոքող բնակչությանը վախեցնելու համար։ Իրավապաշտպանների տվյալներով՝ 2022 թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել ավելի քան 500 մարդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ