fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։

Բացման խոսքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է հյուրերին, նշել, որ օրակարգը բավականին հագեցած է, ընդգրկված են ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգությանը վերաբերող հարցեր:

Միրզոյանը հույս է հայտնել, որ կհաջողվի կառուցողական մթնոլորտում մտքեր փոխանակել, գնահատել ընթացիկ իրավիճակը՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության համատեքստում, վերհանել ՀԱՊԿ երկրների համար հնարավոր մարտահրավերները:

Այսօր ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Արդեն Հայաստան են ժամանում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները: Նրանց օդանավակայանում դիմավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Սպասվում է, որ կքննարկվեն ռազմաքաղաքական իրադրությունը, կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին աջակցության համատեղ միջոցառումները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ