fbpx
Աշխարհ

Բեյրութում տեղի ունեցածը հարձակում է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Բեյրությում տեղի ունեցած պայթյունի մասին:

Նախագահը ենթադրել է, որ ողբերգական պայթյունը Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել հարձակման հետևանքով:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի ենթադրությունը լիբանանյան իշխանությունների հայտարարության ուղիղ հակառակն է, որը հաղորդել է, որ պայթյունը տեղի է ունեցել պահեստում պահվող 2.750 տոննա ամոնիումի նիտրատի պատճառով, որը վեց տարի պահվում էին նավահանգստում` առանց համապատասխան անվտանգության միջոցների:

«Ես հանդիպել եմ մեր որոշ մեծ գեներալների հետ: Եվ, կարծես, նրանք զգացել են, որ դա հարձակում էր: Դա նման չէր պայթյունի գործարանում: Նրանց կարծիքով` իրենք ավելի լավ գիտեն, կարծես թե դա հարձակում էր: Ինչ-որ ռումբ»,- ասել է Թրամփը:

Այս մասին տեղեկանում ենք Politico-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ