fbpx
Հասարակություն

Տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի հավերժացման միջոցառումը

Այսօր Երևանում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի հավերժացման միջոցառումը, որի ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայրենական մեծ պատերազմի զոհերի գերեզմանոցներից հող վերցրին՝ այն ՌԴ զինված ուժերի գլխավոր եկեղեցու տարածքում կառուցվող հուշապատ տեղափոխելու համար։

Միջոցառման ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այսօրվա իրադարձությունը ևս մեկ միջոց կհանդիսանա, որպեսզի շատ այլ երկրներ իրենց հետագա ջանքերը կենտրոնացնեն Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունը պահպանելու, երիտասարդության հոգևոր դաստիարակությունը բարձրացնելու և սերունդների միջև անբաժանելի կապ ապահովելու համար։

«1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի հերոսական տարեգրության մեջ իրենց դարավոր էջերն են կերտել Խորհրդային միության ժողովուրդները։ Ընթացիկ տարին բոլորիս համար յուրահատուկ և հոբելանական է, այն պատմության էջերում հավերժ կմնա որպես մեծ հաղթանակի 75-ամյակի տարի»,- նշեց Տոնոյանը։

Նախարարի խոսքով՝ Հայրենական մեծ պատերազմը յուրաքանչյուրի համար հաղթանակի, հպարտության և զոհվածների հիշատակման խորհրդանիշ կմնա. «Մենք բարձր ենք գնահատում ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի անձնական ջանքերը՝ ուղղված Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակի հավերժացմանը»:

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկայացրեց, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ավելի քան 600 հազար հայեր գնացին ռազմաճակատ և նրանց մեծամասնությունը տուն չվերադարձավ։ «Սովետական զինվորների սխրանքների հիշատակը սրբազան է: Դա կարևոր է ոչ միայն արդարության, այլև անցյալի ողբերգական սխալների կրկնությունը կանխելու առումով»։

«Երկրորդ աշխարհամարտի ծանր իրադարձությունները խորը հետք թողեցի ԽՍՀՄ-ում ապրող յուրաքանչյուր ընտանիքի կյանքում: 15 հանրապետությունների բազմազգ բնակչությունը մասնակցեց հայրենիքի պաշտպանության կռվին, որի մեջ, իհարկե, Հայաստանը կար, այն հսկայական ներդրում ունեցավ մեր հաղթանակի գործում»,-ասաց դեսպանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ