fbpx
Իրավական

Տեղի ունեցավ «Սպայկա» ընկերության սեփականատիրոջ կալանքը փոխելու հարցի քննարկումը

Ապրիլի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների բողոքի քննությունը ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Որոշումը կհրապարակվի ապրիլի 30-ին:

Նիստին մասնակցում էր նաև Դավիթ Ղազարյանը: Նախորդ նիստին Ղազարյանի պաշտպանները բողոքը ներկայացրել էին մասամբ: Այս նիստի ժամանակ մինչև ընդմիջումը, նրանք շարունակել են ներկայացնել բողոքի հիմնավորումները։ Պաշտպանները միջնորդել են կալանքը փոխել գրավով, որի չափն առայժմ չեն նշում։

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափի հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ