fbpx
Քաղաքականություն

Տեղի ունեցող պրոցեսները տանում են քաղաքական մթնոլորտի առաջխաղացմանը․ Արսեն Թորոսյան

«Հայաստանի քաղաքական համակարգը հիվանդ չէ»,-ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, այսօր ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հիվանդագին դրսևորում չեմ տեսնում ես, հակառակը, պրոցեսները, որոնք տեղի են ունենում, տանում են քաղաքական մթնոլորտի, կուսակցությունների առողջացմանը, մարդ-կուսակցությունների աստիճանական վերացմանը»,-ասաց նա։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ առողջ գործընթաց են նաև պաշտոնանկությունները։ Նախարարի կարծիքով, հատկապես՝ հետհեղափոխական շրջանում հրաժարականներն ավելի շատ պետք է լինեին, քան եղել են։

«Եթե ժամանակին կարող էինք տեսնել հրաժարականներ, որոնց մասին չէին խոսում, հիմա աստիճանաբար սկսում են խոսել, վերլուծություններ են արվում, կարծիքներ են հայտնում, ոչ թե պարզապես լուռ հետևում են գործընթացներին»,-նշեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ