fbpx
Առողջապահություն

Ո՞ր դեպքերում թեյը կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա

Թերապևտ Օլգա Ալեքսանդրովան նշել է, որ կանաչ կամ սև թեյն օգտակար է առողջությանը միայն այն առանց շաքարի, քաղցրացուցիչների, կաթի կամ սերուցքի խմելու դեպքում։

Չնայած թեյն օժտված չէ ընդգծված բուժիչ ազդեցությամբ, այնուամենանայնիվ այն որոշակի օգուտ տալիս է օրգանիզմին։ Օրինակ՝ սև թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, ամինաթթուներով և B խմբի վիտամիններով, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար։

Մասնագետը նշել է, որ կանաչ թեյի կանոնավոր գործածությունը նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը և պաշտպանում է սրտանոթային համակարգը։ Սակայն միևնույն ժամանակ մասնագետները խորհուրդ չեն տալիս օրական երեք բաժակից ավելի կանաչ թեյ խմել։

«Բոլոր դրական հատկությունները կապված են առանց շաքարի կամ սերուցքի թեյի հետ: Նման հավելումները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ՝ մեծացնելով նյութափոխանակության խանգարման վտանգը»,- զգուշացրել է բժիշկը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ