Երևանում տղամարդը նռակներով մտել է բուքմեյքերական գրասենյակ-Azat TV
Իրավական

Երևանում տղամարդը նռակներով մտել է բուքմեյքերական գրասենյակ

Այսօր առավոտյան Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ նռնակներով զինված տղամարդը մուտք է գործել Բաբաջանյան փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության գրասենյակ։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները կարողացել են բանակցությունների արդյունքում տղամարդուն համոզել դուրս գալ գրրասենյակից, որից հետո նա տեղափոխվել է Ոստիկանություն։

Նշվում է, որ տղամարդը Բաբաջանյանի փողոցի բնակիչ է՝ 34 տարեկան։

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ