Թաիլանդի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը հաստատել է «Փիա Թաի» կուսակցության առաջնորդ Փեթոնգթան Չինավատի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Ինչպես հաղորդում է Al Jazeera պարբերականը, նա դարձել է երկրի ամենաերիտասարդ վարչապետը։
Նրա թեկնածությունը վարչապետի պաշտոնում պաշտպանել է 247 օրենսդիր, 128-ը հանդես է եկել դեմ, 22-ը ձեռնպահ են մնացել:
37-ամյա նորընտիր վարչապետն իր ընտանիքի երրորդ անդամն է, որը զբաղեցնում է Թաիլանդի ղեկավարի պաշտոնը։ Փեթոնգթան Չինավատը Թաիլանդը 2001-2006 թվականներին ղեկավարած միլիարդատեր Թաքսին Չինավատի դուստրն է։ Իսկ 2011-2014 թվականներին երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Թաքսին Չինավատի կրտսեր քույրը՝ Յինգլակ Չինավատը։
Օգոստոսի 14-ին Թաիլանդի Սահմանադրական դատարանը պաշտոնանկ էր արել երկրի վարչապետ Սրեթթա Ոավիսինին՝ էթիկայի վարքականոնների խախտման համար։