Ուշ 60-ականների երեք հանճարեղ երգ. Ballad of a Thin Man (Bob Dylan), Golden Hair (Syd Barrett) և Femme Fatale (The Vevet Underground)
Bob Dylan – Ballad of a Thin Man
Բոբ Դիլանը գրել և ձայնագրել է Ballad of a Thin Man-ը 1965 թվականին:
Դիլանի երգը պատմում է՝ ոմն պարոն Ջոնսի (Mr. Jones), նրա արկածների և ձախորդությունների մասին։ Պարոն Ջոնսը միշտ ընկնում է տարօրինակ, անգամ սյուռ իրավիճակների մեջ։ Նա հանդիպում է տարբեր կերպարների՝ միաչքանի գաճաճի, թուր կուլ տվող մարդու, հայտնի իրավաբանների և պրոֆեսորների։ Ջոնսը խելացի է և բազմաթիվ գրքեր է կարդացել իր կյանքում, հատկապես՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի գրքերը։ Բայց ո՞վ է իրական պարոն Ջոնսը։
Մինչ այսօր էլ շատ վարկածներ կան, թե ում վրա է երգիչը հիմնել այս կերպարը, բայց հաստատ ոչինչ պարզ չէ։
Այս երգը էքզիստենցիալիզմի, փիլիսոփայության և հետաքրքրասեր լինելու մասին է։
Syd Barrett – Golden Hair
Սիդ Բարեթը աշխարհահռչակ Pink Floyd խմբի համահիմնադիրն է։
Սիդը գրել է Golden Hair երգը՝ ոգեշնչված լինելով Ջեյմս Ջոյսի համանուն պոեմով (1907)։ Երգը Սիդ Բարեթի Madcap Laughs ալբոմի մեջ է ընդգրկված և թողարկվել է 1969-ին։
Այն մի տրուբադուրի մասին է, ով սիրահարված է աշտարակում փակված Ռապունցելանման գեղեցկուհուն։ Նրա մազերը ոսկեգույն են և շքեղ։ Սիդի Golden Hair-ը լսելիս կարելի է ընկնել միստիցիզմի, ցանկությունների և ստվերների աշխարհ։ Այն ունի չափազանց խոհուն և մելանխոլիկ տրամադրություն։
The Velvet Underground – Femme Fatale
Femme Fatale-ը The Velvet Underground խմբի The Velvet Underground and Nico ալբոմի 3-րդ երգն է, որը թողարկվել է 1967-ին։ Նիկոն գերմանացի վոկալիստ էր, որի իսկական անունն էր Քրիստա Պաֆֆեն և նա այս երգի գլխավոր վոկալիստն է։
Ալբոմի պրոդյուսերն է հայտնի նկարիչ Էնդի Ուորհոլը։ Այս երգը գրել է խմբի համահիմնադիր, երգահան և գլխավոր կիթառահար Լու Ռիդը։ Երգը ոգեշնչել է Էնդի Ուորհոլի մուսա՝ Էդի Սեդգվիկը, 60-ականների It-girl-ը։ Նա բոլորի մուսան էր և նորաձևության աշխարհի ամենաիկոնիկ դեմքերից։
https://youtu.be/jog8gh40Fho
Ուորհոլի կարծիքով նա իրական femme fatale-էր (ճակատագրական կին)։ Այս գործը ոգեշնչող է, տալիս է հպարտության, ինքնավստահության և ազատության զգացում։
Աննա Մարտիրոսյան
