fbpx
Քաղաքականություն

Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը նպատակադրված է էլ ավելի խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ համագործակցությունը ԵՄ և նրա անդամ-երկրների հետ: Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրում իրականացվող բարեփոխումներին Միության ցուցաբերած աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությանը, թվայնացման և էլեկտրոնային կառավարման գործընթացներին վերաբերող վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել ներառական աճի մոդելին, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, «Աշխատիր, Հայաստան» ծրագրին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ