fbpx
Կառավարություն

Տիգրան Ավինյանը կմեկնի Չինաստան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կմեկնի Չինաստան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Նոյեմբերի 5-6-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:

Շանհայ քաղաքում փոխվարչապետը կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին։ Տիգրան Ավինյանը որպես բանախոս հանդես կգա Խոնցյաոյի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Արհեստական բանականություն և ինովացիոն զարգացում. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ» պանելային քննարկմանը:

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում փոխվարչապետը հանդիպումներ կանցկացնի գործարար համայնքի հետ»:

📢 Նոյեմբերի 5-6-ը ՀՀ փոխվարչապետ Tigran Avinyan / Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կլինի Չինաստանի Ժողովրդական…

Gepostet von Vahan Hunanyan am Sonntag, 3. November 2019

Վերեվ