fbpx
Սպորտ

Տիգրան Բարսեղյանը անդրադարձել է Աստանա տեղափոխվելուն

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել ղազախական «Աստանայի» հետ։

Նա այս մասին հայտնել է Instagram-ի իր էջում՝ տեղադրելով լուսանկար ու դրան կից գրառում՝ պատմություններ բաժնում։

Նշենք, որ Բարսեղյանը 2019 թվականից հանդես էր գալիս «Կայսարում»։ Նա իր գրառմամբ դիմել է խաղընկերներին և ակումբի անձնակազմին, նշելով, որ ցանկանում է առաջինը տեղեկացնել նրանց իր նոր պայմանագրի մասին։ Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին ակումբին ու ասել, որ տարին անհավական էր «Կայսարի» ու, մասնավորապես՝ իր համար։

Նա հույս է հայտնել, որ «Կայսարին» կտեսնի Եվրո Լիգայի խմբային փուլում։

«Մինչ նոր հանդիպում, հերոսներ», – այսպես է ավարտել իր գրառումը Բարսեղյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ