Քաղաքականություն

Տիգրան Կարապետյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը : Այդ մասին նա հետևյալ գրառումն է կատարել Facebook-ի իր էջում․

«Հարգելի Սյունեցիներ
Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում:

Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը:
Մենք հուսահատվելու իրավունք չունենք:
Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին և ապրելու․․․
Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ