fbpx
Իրավական

Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի բակում երիտասարդին դանակահարողը ներկայացել է ոստիկանություն

Սեպտեմների 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի պարեկային ոստիկանները ծառայություն կատարելիս, Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի բակից բղավոցներ են լսել: Շտապել են ձայնի ուղղությամբ և նկատել են որովայնի շրջանում վնասվածք ստացած մի երիտասարդի: Անմիջապես կազմակերպվել է նրա տեղափոխումը հիվանդանոց:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 23.10-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 21-ամյա մի երիտասարդ:

Սեպտեմբերի 8-ին, նյութերի նախապատրաստման ընթացքում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, երիտասարդը ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ մարմնական վնասվածք պատճառել է ինքը և ներկայացրել է դանակը:

Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ