Հունիսի 26-ին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ընթացքում ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, որտեղ նա նշել էր, որ պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը, ասաց. «Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու հատուկ ընթացակարգ կա՝ դիմումով։ Եվ չնայած ֆեյսբուքյան գրառմանը՝ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այդպիսի դիմում չի ներկայացրել»։
«Ինքս նման դիմում չեմ տեսել, ծանոթ չեմ», – հավելեց Էնֆիաջյանը և խնդրեց այլ մանրամասների համար դիմել Ուրիխանյանին։
