fbpx
Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը ընդունել է ԳՄՀԸ ներկայացուցիչներին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) ներկայացուցիչներին։

Նախարարը նշել է․ «Մի շարք հաջողություններ, որ մենք գրանցել ենք, պայմանավորված են եղել նաև GIZ-ի կողմից իրականացված և իրականացվող ծրագրերով։ Ուրախ կլինենք ձեզ հետ միասին քննարկել մեր հետագա գործողությունները։ Այս բարձր ակնկալիքների և նպատակների փուլում կարևոր են ոչ ստանդարտ լուծումները և այստեղ է, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության փորձը և կարողությունները շատ օգտակար կլինեն»։

Գործընկներների խնդրանքով նախարարը ներկայացրել է կառավարության տնտեսական առաջնահերթությունները, անդրադարձել կառուցվածքային փոփոխություններին առնչվող հարցերին։

Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է եղել փոքր և միջին ձեռներեցության զարգացման հարցին։ Նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ոչ միայն նոր ՓՄՁ-ների` առանց խոչընդոտների ստեղծման ապահովում, այլև գործող ընկերությունների մրցունակության բարձրացում։ Քննարկվել է ոլորտի զարգացման պետական գործիքակազմը և ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունները։ Կողմերը քննարկել են «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շարունակման և հետագա համագործակցությունը։

Նախարար Տիգրան Խաչատրյանը «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոյի, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփայի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերի հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները, ծառայություններ մատուցող ՓՄՁ-ների զարգացման խնդիրները, ինչպես նաև անդրադարձել գինեգործության զարգացմանը Հայաստանում։

Աղբյուրը՝ aysor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ