fbpx
Խորհրդարան

ՏԻՄ հրապարակային գործունեության դաշտն ընդլայնելու նախագիծը ընդունվեց ամբողջությամբ

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակային գործունեության դաշտն ընդլայնելու օրենքի նախագիծը:

Օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 115 կողմ ձայներով:

Նախագիծը հեղինակել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:

Նա առաջարկել է, որ e-draft.am հարթակում հրապարակվեն և հանրային քննարկման արժանանան նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակված նորմատիվ ակտերի նախագծերը:

«Տեխնիկապես դա տեղի է ունենալու հետևյալ կերպ՝ ՏԻՄ-երն իրենց համացանցային պաշտոնական կայքում կհրապարակեն իրենց որոշումների նախագծերը, և դա կարտացոլվի e-draft.am հարթակում: Օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել նաև ՏԻՄ-երի համացանցային պաշտոնական կայքերում ընդլայնվող տեղեկությունների տեսակները: Նախատեսվում է նաև, որ համայնքի ավագանու նիստերը ուղիղ եթերով կհեռարձակվեն համայնքի պաշտոնական կայք էջում, եթե համայնքն ունի 3000 և ավելի բնակիչ»,-նշել է Նազարյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ