fbpx
Մարզեր

ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը 48,72 տոկոս է՝ ըստ նախնական տվյալների

Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 20։00-ին տեղամասերի փակումից հետո, նախնական տվյալներով, մասնակցությունը կազմել է 48,72 տոկոս, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։

Ստորև ներկայացվում են մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների.

Արեւաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 647 ընտրող (67.96 տոկոս)։

Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող 916 քաղաքացիներից քվեարկել է 625 ընտրող (68.23 տոկոս)։

Արտաշատում քվեարկության իրավունք ունեցող 21715 քաղաքացիներից քվեարկել է 9241 ընտրող (42.56 տոկոս)։

Փարաքարում 6852 ընտրողներից քվեարկել է 2906-ը (42.41տոկոս)։

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում քվեարկության իրավունք ունեցող 1530 քաղաքացիներից քվեարկել է 863-ը (56.41 տոկոս)։

Զարթոնքում քվեարկության իրավունք ունեցող 1586 քաղաքացիներից քվեարկել է 975-ը (61.48 տոկոս)։

Տանձուտում քվեարկության իրավունք ունեցող 1551 քաղաքացիներից քվեարկել է 1004-ը (64.73 տոկոս)։

Նոր Կեսարիայում քվեարկության իրավունք ունեցող 1200 քաղաքացիներից քվեարկել է 796-ը (66.33 տոկոս)։

Ղազարավանում քվեարկության իրավունք ունեցող 410 քաղաքացիներից քվեարկել է 300 ընտրող (73.17 տոկոս)։

Շղարշիկում քվեարկության իրավունք ունեցող 403 քաղաքացիներից քվեարկել է 126 ընտրող (31.27 տոկոս)։

Գեղարքունիքում 1397 ընտրողից 702-ն են մասնակցել քվեարկությանը (50.25 տոկոս)։

Լճափում 878 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 539-ը (61.39 տոկոս)։

Վանեվանում 261 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 209-ը (80.08 տոկոս)։

Լուսաղբյուրում 805 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 368-ը (45.71 տոկոս)։

Լոռու մարզի Եղեգնուտ համայնքում 647 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 343-ը (53.01 տոկոս)։

Չկալով համայնքում 134 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 81-ը (60.45 տոկոս)։

Գետափում 668 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 430-ը (64.37 տոկոս)։

Սարիգյուղում 993 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 498-ը (50.15 տոկոս)։

Խաշթառակում 1441 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 950-ը կամ ընտրողների 65.93 տոկոսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ