fbpx
Իրավական

Թինա Կանդելակին, Ալլա Լևոնյանը, Արամեն և այլք կոչ են արել ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի և ՌԴ մշակույթի 60 գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.

Մենք իրավաբանական գնահատականներ չենք տալիս։ Մենք չենք խորանում իրավական նրբությունների մեջ։ Մենք հանդես չենք գալիս դատավորների կամ արբիտրների դերում, մեզանից յուրաքանչյուրը իր գործն անում է իր ասպարեզում։ Մենք դատական հետաքննությամ կողմ չենք հանդիսանում։

Բայց մենք հայեր ենք, հայկական արմատներ ունենք, և մեզ անհանգստացնում է բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում։ Անհանգստացնում է չարության և թշնամանքի ապակառուցողական մթնոլորտը։

Մեզ անհասկանալի է հակամարդկային ձգտումը՝ բանտախցում պահել Հայաստանի երկրորդ նախագահին սահմանադրական կարգի տապալման գործով դատավարության ողջ ընթացքում։ Մեզ չկարողացան համոզել, որ եթե նա ազատության մեջ լինի, ապա կարող է խուսափել արդարադատությունից այն դեպքում, եթե նրա մեղքն ապացուցվի։

Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանին որպես պետական գործչի։ Մեզանից շատերը անձամբ ծանոթ են նրա հետ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք կարծում ենք, որ նախագահի այսօրվա վիճակը անբնական է և չի նպաստում Հայաստանի դրական կերպարին, երկրում հանրային մթնոլորտի առողջացմանը։

Մենք առաջարկում ենք քայլ անել՝ ուղղված համերաշխության հաստատմանը, և հանուն ապագայի։ Մենք խնդրում ենք փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։

Հայտարարությունը ստորագրել են՝

Արթուր Գրիգորյան, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր,

Արմեն Մարտիրոսյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր,

Արտաշես Շահբազյան, գրող,

Ալլա Լևոնյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,

Անի Հակոբյան, թատերագետ,

Աշոտ Գևորգյան, դերասան, ռեժիսոր,

Ավետ Բարսեղյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, բանաստեղծ,

Ավո Խալաթյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, հաղորդավար,

Արամե, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,

Արման Հովհաննիսյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,

Արմինկա, երգչուհի,

Արսեն Գրիգորյան, երգիչ, դերասան,

Աշուղ Ոսկեհուր,

Անուշ Մազմանյան, պարուսույց,

Գայա Արզումանյան, երգչուհի,

Գայանե Հովհաննիսյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,

Գեղամ Մանուկյան, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, քաղաքական մեկնաբան,

Գոհար Գասպարյան, հեռուստահաղորդավարուհի,

Գուժ Մանուկյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,

Գրիշա Օհանյան, հնչյունային ռեժիսոր,

Էրիկ Կարապետյան, երգիչ,

Լիռա Քոչարյան, պրոդյուսեր, «Արցախի ձայներ»-ի հիմնադիր,

Լուիզա Ղամբարյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի,

Կարեն Գևորգյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար,

Կարեն Համբարձումյան, «Կարեն Սևակ» փրոդաքշն,

Կրիստինա Ավագիմյան, պարուսույց,

Հայկո, ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան, երգիչ,

Հարություն Հարությունյան, արձակագիր,

Հմայակ Ռոստոմյան, հնչյունային ռեժիսոր,

Հովհաննես Ներսեսյան, օպերային երգիչ և սարկավագ, ՀՀ նախագահի 2013թ-ի մրցանակակիր,

Հրաչ Քեշիշյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոդյուսեր,

Մանո Գրիգորյան, դերասանուհի, պարուհի

Մուշեղ Մաիլյան, գործիքավորող,

Նորայր Ամալյան, երաժիշտ, գործիքավորող,

Նունե Եսայան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,

Ռազմիկ Ամյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,

Ռազմիկ Դավոյան, բանաստեղծ,

Ռոբերտ Մարգարյան, երաժիշտ,

Սամվել Գրիգորյան, երգիչ, հաղորդավար,

Սարգիս Գրիգորյան, դերասան, հաղորդավար,

Սերգեյ Գրիգորյան, դերասան

Սյուզան Մարգարյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,

Սպարտակ Ղարաբաղցյան, լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ,

Սևակ Մելքոնյան, «Կարեն Սևակ» փրոդաքշն,

Վազգեն Ասատրյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,

Վահե Բեգոյան, երգիչ, խմբավար,

Վաչե Հովեյան, ալտահար, միջազգային մրցույթների դափնեկիր,

Վարդան Աճեմյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր,

Վարդուհի Ալեքսանյան, պարուսույց, հեռուստահաղորդավարուհի,

Վարշամ Գևորգյան, դերասան,

Ալեքսանդր հակոբով, ՌԴ կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների կառավարման ներկայացուցիչ,

Ռոման բաբայան, Հաղորդավար (НТВ), Մոսգորդումայի պատգամավոր,

Թինա Կանդելակի, հաղորդավարուհի, «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն

Տիքրան Քյոսայան, հեռուստառեժիսոր, դերասան, հաղորդավար,

Ստաս Նամին, երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ եւ լուսանկարիչ, թատրոնի եւ կինոյի ռեժիսոր,

Մարգարիտա Սիմոնյան, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր,

Սաթի Սպիվակովա, դերասանուհի, գրող,

Դմիտրի Խառատյան, դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ,

Կարեն Շահնազարով, ռեժիսոր, «Мосфильм»-ի գլխավոր տնօրեն եւ կառավարման խորհրդի անդամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ