Իրավական

Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան․ նա պահանջում է իրեն ազատելու հրամանագիրն անվավեր ճանաչել

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան։

Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Դատարան դիմելու պատճառը՝ փետրվարի 24-ին ՀՀ նախագահի՝ իրեն ազատելու վերաբերյալ հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջն է։

Հայցն այսօր է ներկայացվել։ Այն մակագրվել է դատավոր Մհեր Համբարձումյանին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ