fbpx
Խորհրդարան

17:50 3/8/2019

Թիրախավորվում են այն դատավորները, ովքեր կայացնում են իշխանության քիմքին անհաճո որոշումներ. Գևորգ Պետրոսյան

«Որպեսզի հասկանանք, թե դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործը բխո՞ւմ է արդյոք ՀՀ օրենսդրությունից, պետք է տեղյակ լինել գործի հանգամանքներից: Ես անձամբ ճանաչում եմ Դավիթ Գրիգորյանին, պարկեշտ մարդ է, գրագետ իրավաբան՝ անապական անցյալով, գրագետ դատավոր։ Գործի մանրամասներից տեղյակ չեմ, ասում են՝ ինչ-որ խախտումներ են եղել»: Այս մասին ասօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՀԿ պատգամավոր Գևրոգ Պետրոսյանը:

«Ինձ համար տարօրինակ է, որ այսպիսի թիրախավորում ունենում են այն դատավորները, ովքեր կայացնում են իշխանության քիմքին անհաճո որոշումներ։ Սա անձնական կարծիք է»,- հավելեց պատգամավորը։

Նա նշեց, որ գուցե և հիմնավոր է հետապնդումը, գուցե` անհիմն. «Տա՛ Աստված, չհամոզվենք նրանում, որ սա քաղաքական հետապնդում է: Բոլորս գիտենք՝ հետքերը որտեղից են գալիս, ուր են գնում»,-ասաց նա։

Վերեվ