Կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատասխանել է այն հարցին, թե ցանկություն ունի՞ փոխել «Տիտանիկ» ֆիլմը: Այս մասին հայտնում է The Independent-ը։
Նա ասել է, որ իր աշխատանքում ոչինչ չի փոխի. «Չեմ կարծում, որ հիմա ավելի խելացի եմ, քան այն ժամանակ: Կարծում եմ՝ տարիների ընթացքում գեղարվեստորեն սովորել եմ չկասկածել ինքս ինձ»,- ասել է նա։
Ռեժիսորը ենթադրել է, որ նկարի թողարկումից հետո ինքը առանձնապես չի փոխվել, և նշել, որ եթե իրեն խնդրեն բեմադրել «Տիտանիկը», ապա դա կլինի նույն ֆիլմը, ինչ 1997 թվականին։
«Մենք ստացել ենք «Օսկարի» 14 անվանակարգեր։ Մենք ունենք 11 հաղթանակ, ավելի շատ գումար ենք վաստակել, քան պատմության մեջ որևէ այլ ֆիլմ։ Մենք շարունակում ենք դեռ մեծ գումարներ վաստակել», – հիշել է Քեմերոնը «Տիտանիկի» հաջողության մասին: