fbpx
Սպորտ

Այս տիտղոսին երկար էինք սպասել․ Ֆաբինյո

«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ֆաբինյոն խոսել է ակումբի կողմից չեմպիոնական տիտղոսը նվաճելու վերաբերյալ։

«ԱՊԼ-ում հաղթանակը մեզ համար շատ կարևոր է:


Մինչ այս պահը մենք չէինք կարողանում գիտակցել դրա նշանակությունը, բայց կարծում եմ, որ մեզ ընդմիշտ կհիշեն, որովհետև մենք դարձանք «Լիվերպուլի» առաջին կազմը, որին հաջողվեց հաղթել ԱՊԼ-ի հիմնադրումից ի վեր:

Այդ ակումբը մեծ պատմություն ունի, այն շատ տիտղոսներ է նվաճել, բայց սա մի փոքր ավելի յուրահատուկ է այն առումով, որ սրան երկար էինք սպասել:


«Լիվերպուլի» երկրպագուները երկար էին սպասել այս տիտղոսին ու, ցավոք, նրանք չկարողացան մեզ հետ լինել մարզադաշտում: Բայց նրանցից յուրաքանչյուրը տանը վստահաբար նշել է այն:

Պետք է նշել այն ոճը, որով մենք նվաճեցինք այդ տիտղոսը՝ երկրորդ տեղից այդքան առաջ լինելով: Դա իսկապես պետք է նշել», – Ֆաբինյոյի խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:


 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ