Առողջապահություն

ՀՀ-ում պատվաստումների թիվը հատեց 50 հազարի շեմը

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը: Հունիսի 8-ի դրությամբ` կատարվել է 50228 պատվաստում:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

ԱՆ-ից հիշեցնում են, որ AstraZeneca-ով և CoronaVac-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ