fbpx
Տեսանյութեր

Տիխանովսկայան Եվրոպայի պետություններին կոչ է արել աջակցել Բելառուսի զարթոնքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Страна для жизни» յութուբյան բլոգում Բելառուսի նախագահ Ալեքեսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսյական տեսանյութ է հրապարակել, որում ուղերձով դիմել է Եվրոպական խորհրդին:


Տիխանովսկայան Եվրոպային կոչ է արել չճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները:

Տիխանովսկայան ընդգծել է, որ օգոստոսի 9-ին կայացած ընտրությունները թափանցիկ և արդար չեն եղել, և դրանց արդյունքները կեղծվել են:

«Մարդիկ, ովքեր փողոց են դուրս եկել Բելառուսի քաղաքներում՝ պաշտպանելու իրենց ձայնը, դաժան ծեծի են ենթարկվել, ազատազրկվել են, կտտանքների են ենթարկվել ռեժիմի կողմից, որը կառչել է իշխանությունից: Կան հարյուրավորր վիրավորներ, առնվազն 2 զոհ: Եվ այս ամենը տեղի է ունենում հենց հիմա, Եվրոպայի կենտրոնում: Ես ձեզ կոչ եմ անում չճանաչել այս կեղծված ընտրությունները: Լուկաշենկոն կորցրել է օրինականությունը մեր ժողովրդի և ամբողջ աշխարհի աչքերում», – շեշտել է Տիխանովսկայան:


Ընդդիմադիր գործիչը  Եվրոպայի պետություններին կոչ է արել աջակցել Բելառուսի զարթոնքին:

«Ես բոլոր երկրներին կոչ եմ անում հարգել միջազգային իրավունքի սկզբունքները, կոչ եմ անում հարգել Բելառուսի ինքնիշխանությունը և բելառուսական ժողովրդի ընտրությունը», – հավելել է Տիխանովսկայան:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիան, Կանադան, Իռլանդիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, ինչպես նաև ԵՄ 27 երկրների արտգործնախարարները հայտարարել են այն մասին, որ չեն ճանաչում Բելառուսի ընտրությունների արդյունքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ