ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 50-ամյա մի տղամարդ զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ։ Օպերատիվ տվյալներն իրացվեցին Մալաթիայի քրեական հետախույզների հետ։
- Խարդախությամբ հափշտակում են գումարներ օնլայն վարկ ձևակերպողներից․ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- 22-ամյա երիտասարդը ամուսնության նպատակով 13-ամյա աղջիկ էր փախցրել․ ոստիկանություն
«Ոստիկանության ծառայողները նախ հայտնաբերեցին 42 և 38 տարեկան երկու տղամարդու։ Ըստ տեղեկությունների՝ նրանց թմրամիջոց էր իրացրել 50-ամյա տղամարդը։ Երևանում բնակվող երկու տղամարդ կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամին ու հերոին։ Տղամարդիկ ձերբակալվեցին։ Նույն օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց նաև նրանց թմրամիջոց իրացրած 50-ամյա տղամարդը, որը ևս ձերբակալվեց։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ։