fbpx
Իրավական

Պարեկները թմրանյութ են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ապրիլի 20-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Նանսենի փողոցում ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Լվովյան փողոցի 37-ամյա մի բնակչի:

«Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութի հետքերով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգված:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ