Սպորտ

Այսօր թնդալու է ամբողջ ստադիոնը. Փյունիկի գրառումը

Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» կարող է եվրագավաթային փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճել։ Թիմն այսօր՝ նոյեմբերի 3-ին, սեփական հարկի տակ կընդունի շվեյցարական «Բազելին»։ Խաղը կմեկնարկի ժամը 21։45-ին։

Խաղից առաջ «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը գրառումներ է կատարել՝ երկրպագուներին կոչ անելով մարզադաշտ գալ հանդիպման մեկնարկից 2 ժամ առաջ․

«Բազելի» հետ խաղում մենք ակնկալում ենք ռեկորդային քանակի հանդիսատես: Շնորհակալություն ենք հայտնում ձեզ աջակցության համար, միաժամանակ կոչ ենք անում ժամանել ստադիոն հանդիպման մեկնարկից 2 ժամ առաջ»:

«Այսօր թնդալու է ամբողջ ստադիոնը: Կհանդիպենք», -ասվում է ակումբի տարածած մեկ այլ հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ