Արցախ

Բնակավայրերը կորցրած քաղաքացիներին տներ տրամադրելու գործընթացի առաջին փուլը սկսվում է․ Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հարգելի արցախցիներ,

Արցախի կառավարությունը սկսում է պատերազմի հետևանքով բնակավայրերը կորցրած քաղաքացներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը։

Այս փուլում բնակելի տներ են տրամադրվում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները լինելու են վերանորոգված և կահավորված։

Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։

Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։

Արվում է առավելագույնը հնարավորինս կարճաժամկետ հատվածում կացարանի խնդիր ունեցող քաղաքացիների համար Արցախում ապահովելու ապրելու համար արդյունավետ պայմաններ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ